Առաքում Երևանում 1 օրվա ընթացքումՊաշտոնական երաշխիքBialetti-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում

Վերադարձ և փոխանակում

Այս բաժինը ներկայացնում է Bialetti Armenia-ից գնված ապրանքների վերադարձի և փոխանակման պայմանները։

Թարմացվել է՝ 13 մայիսի, 2026

Սուրճ և սննդային ապրանքներ

Սուրճը, պարկուճները և այլ սննդային կամ սպառվող ապրանքները վերադարձի կամ փոխանակման ենթակա չեն, եթե ապրանքը պատշաճ որակի է։

Եթե ստացել եք վնասված կամ սխալ ապրանք, խնդրում ենք անմիջապես կապվել մեզ հետ՝ լուսանկարով, պատվերի համարով և գնման կտրոնով։

Սրճեփներ և ոչ սննդային ապրանքներ

Սրճեփը կարող է վերադարձվել կամ փոխանակվել գնման օրվանից 14 օրվա ընթացքում, եթե այն օգտագործված չէ, պահպանում է ապրանքային տեսքը, ամբողջական փաթեթավորումը և բոլոր պարագաները։

Օգտագործված, վնասված կամ ոչ ամբողջական փաթեթավորմամբ սրճեփները վերադարձի կամ փոխանակման ենթակա չեն, եթե թերությունը առաջացել է հաճախորդի օգտագործման հետևանքով։

Կտրոնը պարտադիր է

Վերադարձի կամ փոխանակման համար գնման կտրոնը պարտադիր է։ Առանց կտրոնի վերադարձ կամ փոխանակում չի կատարվում։

Վերադարձի կարգը

Վերադարձ կամ փոխանակում սկսելու համար կապվեք մեզ հետ info@savatrade.am էլ. հասցեով կամ +374 55 250 251 հեռախոսահամարով և ներկայացրեք պատվերի տվյալները։

Հաստատումից հետո վերադարձը կատարվում է նույն վճարման եղանակով, որով կատարվել է գնումը, եթե կողմերը այլ բան չեն պայմանավորվել։